Ազատ ըմբշամարտից Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Burghausen ակումբի կազմում նվաճել է Գերմանիայի չեմպիոնի կոչումը։ Նա ակումբային ստուգատեսում անցկացրել է 11 հաղթական գոտեմարտ:
Հիշեցնենք, որ Արսենը արդեն ունի Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր:
Մրցագորգի մասիսցի վարպետը հանդես կգա փետրվարի 12-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: