ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱԼԻՔՈՎ

11:22 - 24 Սեպ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի  նախագահ Թոմաս Բախը հեռախոսազրույց է ունեցել  Ճապոնիայի նորանշանակ  վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ։  

Քննարկվել են  2021թ. օլիմպիական խաղերի նախապատրաստական   աշխատանքներին առնչվող հարցեր:

ՄՕԿ-ի ղեկավարը հայտնել է հոկտեմբերի վերջին Ճապոնիա այցելելու իր մտադրության և  կառավարության ղեկավարի հետ անձամբ հանդիպելու մասին։

Նշվել է նաև, որ երկրի իշխանությունները կազմկոմիտեի հետ միջոցներ են ձեռնարկում  կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 

 

 

 

Այլ նորություններ