Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ մտած Երևանի «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում երեկ ընդունեց Չեխիայի «Մլադա Բոլեսլավին»։ Թիմերի պայքարը նշանակալից էր այնքանով, որ այն փուլի օրացուցային մեկնարկային խաղն էր:
Պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտայի գլխավորած երևանյան թիմը հաճելի անակնկալ մատուցեց ֆուտբոլասերներին՝ տոնելով տպավորիչ հաղթանակ / 2 : 0 /: Դաշտի տերերից դիպուկությամբ աչքի ընկան հարձակվողներ, բրազիլացի 27 –ամյա Մատեուս Այասը և ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնը։
Երկրորդ փուլում, հոկտեմբերի 24 –ին, «Նոան» Ավստրիայում կմրցի «Ռապիդի» հետ։