ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

12:37 - 09 Դեկ, 2021

Հայաստանի  տղամարդկանց բասկետբոլի առաջնությունում   / VBET Ա-Լիգա / դիտարժան հանդիպումները քիչ չեն: Խաղացողների տեխիկական հնարքների զինանոցը բավականին հարուստ է,  հեռահար ՝ երեք միավորանց նետումների արդյունավետության տոկոսը ցածր չէ: Ասածը նպաստում է այն բանին, որ մարզասերների թիվը նույնպես ավելանում է: Նշանակում է մեզանում գնահատում են մարզաձևի ավանդույթները, սիրում են բասկետբոլը, որն իր մեջ ներառում   է նաև տարբեր մարզաձևերին բնորոշ տարրեր: Այս մասին ասաց ՀԲՖ –ի մրցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանը: Նա վկայակոչեց երեկ տեղի ունեցած հանդիպումները. << Արարատ >>  – << Արցախ >>  / 89 : 86 / և ՖԻՄԱ – << Գյումրի >> / 102 : 112 /: Այդ խաղերն անցել են բավականին հետաքրքիր, լարված պայքարում և առանձնացել են սուր, դրամատիկ պահերով:

 Այսօր ՄՀՀ –ում ,  ժամը 21 . 00 –ին կմեկնարկի ԲԿՄԱ – ԱԻԱ մրցավեճը:

 

Այլ նորություններ