ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

11:07 - 23 Օգո, 2021

ՀԲՖ –ն տեղեկացնում է, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կշարունակի համագործակցությունը Ա-Լիգայի հետ, որին են պատկանում տղամարդկանց Հայաստանի առաջնության անցկացման իրավունքները:

2017 թվականին հիմնադրված Ա-Լիգայի համար 2021-2022 մրցաշրջանը կլինի 5-րդը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն այս կապակցությամբ ասել է հետևյալը. «Ա-Լիգայի շնորհիվ Հայաստանում ակումբային բասկետբոլը դուրս է եկել նոր մակարդակի, իսկ վերջին տարիներին բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է: Այնուամենայնիվ, եղածով բավարարվել չենք կարող, ուստի ՀԲՖ-ն նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ իր առաջարկություններն է արել լիգային: Մասնավորապես, շատ կարևոր էր, որ Ա-Լիգայում լինի խորհուրդ, որտեղ հիմնականում ներկայացված կլինեն ակումբները: Սա առաջին հերթին ակումբների ցանկությունն է, որի հետ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և Ա-Լիգան պարտավոր են հաշվի նստել: Ուրախ եմ, որ շուտով կձևավորվի նման խորհուրդ, որը մեծ դերակատարություն կունենա կայացվող որոշումների վերաբերյալ»: 

2021-2022թթ. Ա-Լիգայի կանոնավոր առաջնության մեկնարկը նախատեսված է հոկտեմբերին:

Այլ նորություններ