Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան / IBA / անդրադարձել է Մոնտենեգրոյում անցած կիրակի ավարտված կանանց Եվրոպայի առաջնությանը:
Համակրանքի ջերմ խոսքեր է ասվել մեր երկրի ներկայացուցիչ, Արմավիրի Դալարիկ գյուղի բնակիչ Անի Հովսեփյանի մասին: 70 կգ քաշայինների պայքարում չեմպիոնուհու պատվին արժանացած հայ մարզուհու հաջողությունը պատմական է համարել ֆեդերացիան: Առանձնացվել է հեղինակավոր իռլանդուհի Քրիստիան Դեսմոնդի նկատմամբ եզրափակիչում տոնած հաղթանակը: Ի դեպ, այդ մենամարտի մասին գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասաց , որ եզրափակիչի համար խիստ մտահոգ էր: Բանն այն է, որ Անին վատառողջ է եղել և լավ է, որ փաստն աննկատ է մնացել բժիշկներից:
IBA -ի հրապարակումում նշվել է նաև Անիի անցած ճանապարհը ՝ տարիքային տարբեր խմբերի մրցաշարերում: Զետեղվել է նաև չեմպիոնուհու լուսանկարը / ձախից երկրորդը /:
Ընդգծենք նաև, որ Անին ընտրվել է բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի մարզիկների կոմիտեի ներկայացուցիչ: