Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 34 –րդ փուլի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Վան» - «Վեստ Արմենիա»` 1:0 (1:0), ԲԿՄԱ - «Փյունիկ»` 0:3 (0:2), «Շիրակ» - «Արարատ»` 0:1 (0:0), «Ուրարտու» - «Ալաշկերտ»` 6:1 (1:1), «Նոա» - «Արարատ-Արմենիա»` 2:1 (2:0):
Առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակը 77 միավորով գլխավորում է «Նոան»: Առաջատար եռյակում են նաև «Փյունիկը»` 76 և «Արարատ-Արմենիան»` 71 միավոր:
Նախավերջին ՝ 35 –րդ փուլի հանդիպումները նշանակված են մայիսի 19 -21 –ը: