ԲՐԻՍԲԵՆԻ ՀԱՅՏԸ

11:47 - 26 Փետ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը պատրաստ է  բովանդակային երկխոսություն սկսել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի  և այդ երկրի ԱՕԿ – ի ղեկավարների  հետ՝  2032թ․ ամառային օլիմպիական խաղերի  անցկացման համար։

Բրիսբենի հայտ - զեկույցը լիովին համապատասխանում է ՄՕԿ –ի  << Օլիմպիական օրակարգի >> պահանջներին ու առաջարկություններին։

2000թ․  հաջողությամբ  անցկացված մարզահանդեսից  հետո հասարակությունն աջակցում  է նոր նախագծին։

ՄՕԿ –ը բանակցություններից հետո հարցը  կներկայացնի գործկոմի անդամներին։

Ի դեպ, հաղթելու դեպքում  Ավստրալիան երրորդ անգամ կհուրընկալի օլիմպիական խաղեր: Առաջինն անցկացվել է Մելբուռնում՝ 1956թ.  իսկ երկրորդը ՝ Սիդնեյում ՝ 2000թ.:

Այլ նորություններ