ԱՄՆ Լեյք Փլեսիդում վաղը երեկոյան տեղի կունենա համաշխարհային ձմեռային 31 –րդ ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողությունը:
45 երկրների ավելի քան 1600 մարզիկ - մարզուհիներ կպայքարեն մեդալների 86 հավաքածուի համար:
Ձմեռային սպորտի 11-օրյա միջազգային փառատոնը մեկնարկեց այսօր՝ հունվարի 11-ին, տափօղակով հոկեյի տղամարդկանց և կանանց նախնական փուլի խաղերով:
Լեյք Փլեսիդը երկրորդ անգամ է հյուրընկալում ուսանողական սպորտի համաշխարհային մարզահանդեսը / առաջինը՝ 1972թ./ :
Հայաստանը մրցավայր է գործուղել վեց մարզիկ: Նրանք կպայքարեն չորս մարզաձևում՝ գեղասահք, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ և սնոուբորդ:
Ունիվերսիադային զուգահեռ անցկացվում է FISU-ի համաշխարհային համաժողովը:
Ի դեպ, ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում, 10 կմ ազատ ոճում 2017թ. բրոնզե մեդալ է նվաճել աշոցքցի դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: