Երեկ մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնությունը: Մրցումային առաջին օրը մեծահասակներն եւ երիտասարդները անջատ մեկնարկ ձեւում հաղթահարեցին 25 կմ մրցատարածություն, իսկ պատանիները` 10 կմ:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականին փոխանցեց, որ առաջնության արդյունքում ձեւավորված պատանիների լավագույն եռյակը կմասնակցի օլիմպիական փառատոնին:
Մրցանակային տեղեր զբաղեցրին.
Մեծահասակներ. Էդգար Ստեփանյան (ԲԿՄԱ, 33.54,92), Էդգար Սարգսյան (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց, 36.48,50), Սերգեյ Պողոսյան («Հայաստան» ՄՀԿ, 38.30,56)
Երիտասարդներ. Ռոբերտ Խաչատրյան (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց, 35.49,05), Լեւոն Լավչյան («Հայաստան» ՄՀԿ, 36.00,06), Ժորա Մարգարյան («Հայաստան» ՄՀԿ, 37.59,93)
Պատանիներ. Հովհաննես Երանոսյան (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց, 15.08,09), Ամու Ասուբով (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց, 15.35,61), Ջանիկ Գրիգորյան (Հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոց, 15.36,001):
Այսօր մեծահասակները եւ երիտասարդները խմբակային մրցավազք ձեւում կհաղթահարեն 120 կմ տարածություն: