Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը Իրանի Կերմաշա քաղաքում մասնակցեց անցյալի մեծանուն ըմբիշ Թախտիի անունը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարին:
Մեր 10 ըմբիշներից առավել հաջող հանդես եկան Խաչատուր Պապիկյանը / 74 կգ / և Անդրանիկ Գալստյանը / 125 կգ /, որոնք դարձան երրորդ մրցանակակիր:
Մրցաշարը նախապատրաստական հիանալի ստուգատես էր Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 7 – ին մեկնարկող Եվրոպայի ավագ տարիքի երիտասարդների և Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ապրիլին անցկացվող Եվրոպայի առաջնությունների համար:
ՀԱՕԿ լրատվական բաժին