Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մնացել է 56 օր: Ամբողջ Հարավային Կորեայում օլիմպիական մթնոլորտ է տիրում: Օլիմպիական ջահը շարունակում է շրջել Խաղերն ընդունող երկրի տարբեր քաղաքներով:
Անգամ մայրաքաղաք Սեուլի մետրոն ստացել է Փհենչհան-2018-ը խորհրդանշող պատկերներ:
Օլիմպիական ավանը նույնպես պատրաստ է ընդունել մարզիկներին:
Փհենչհան-2018-ի ուղեգրերի համար պայքարում են նաեւ հայ մարզիկները: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին: