Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց շախմատի համաշխարհային 45 –րդ օլիմպիադան։
Չեմպիոնի կոչումը առաջին անգամ նվաճեց / 21 միավոր / Հնդկաստանի տղամարդկանց թիմը:
Հինգ երկրների հավաքականներ, նարնց թվում նաև մեր երկրի ընտրանին, վաստակեցին 17 –ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով, մրցաշարային աղյուսակում տեղերը բաշխվեցին հետևյալ հաջորդականությամբ.
Կանանց պայքարում կրկին ոսկե դափնեկիր դարձան Հնդկաստանի պատվիրակները: Մեր շախմատիստուհիները, տղամարդկանց օրինակով, նույնպես 17 միավոր վաստակեցին: Ներկայացնենք մրցաշարային աղյուսակը.
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի տղամարդկանց հավաքականը գերազանցել է բոլորին՝ համաշխարհային օլիմպիադաներում հաղթելով երեք անգամ և ՖԻԴԵ – ի կողմից արժանիորեն ստացել է առաջինի համար սահմանված մրցանակը:
Որպես հայաստանցի գրոսմայստեր և շախմատի կրթական լավագույն կազմակերպիչ մրցանակ է ստացել նաև երևանցի Սմբատ Լպուտյանը: Նրա գլխավորությամբ շախմատը ներմուծվել է հանրակրթական դպրոցներ: Նա երկար տարիներ ղեկավարում է ՖԻԴԵ-ի կրթական հանձնաժողովը՝ խթանելով շախմատի տարածմանը ամբողջ աշխարհում։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի փոխտնօրեն, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը մարզաձևում ունեցած վաստակի համար, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդից ստացել է 100 –ամյա ՖԻԴԵ-ի հատուկ մրցանակ:
Նշենք, որ պարգևատրությունը կատարվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
Համաշխարհային հաջորդ օլիմպիադան նախատեսված է երկու տարի հետո անցկացնել Ուզբեկստանում: