Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։
Առաջինը ռինգ դուրս եկավ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, որը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից:
Հայաստանի ներկայացուցիչը մրցեց ռումինացի Ռոբերտ Ժիրատուի հետ եւ հաղթեց 4։1 հաշվով: 1/8 եզրափակիչում հունիսի 24-ին նրա մրցակիցը կլինի իռլանդացի Կուրտ Վալկերը։
Հունիսի 21-ին ռինգ դուրս կգան նաև 69, 75, 91 և +91 կգ քաշային բռնցքամարտիկները: