ԿԻԵՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՒՄ

11:47 - 24 Մայ, 2021

Երևանցի երեք մարզիկ էր գործուղվել Կիևում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարին: Հայտավորված էին 17 երկրների ներկայացուցիչներ:

Բազմամարտում Արթուր Դավթյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ Համլետ Մանուկյանը  չորրորդն էր երիտասարդների մրցավեճում:

Առանձին գործիքների վրա Արթուրը դարձյալ երկրորդն էր նժույգթափում , հենացատկում և  օղակների վարժությունում:

Երիտասարդների պայքարում Համլետը երկրորդն էր նժույգթափում ,օղակների զուգափայտի վրա և ազատ վարժություններում:

Թիմայինում մեր պատվիրակությունը երրորդն էր:

Այլ նորություններ