Օլիմպավանում փետրվարի 8 -20 -ը անցկացվում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի հերթական ուսումնամարզական պարապմունքները: Այս գիշեր մարզիկների թիվը մեկով պակասեց: Մեր առաջատար վարպետ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ մեկնեց Իսրայել: Այնտեղ նրանք պետք է թեստավորվեն և, հուսանք ,որ բացասական պատասխան ստանալուց հետո, երեք օր անց, Ֆերդինանդը մրցելույթ կունենա << Մեծ սաղավարտ >> անվանումով թելավիվյան միջազգային վարկանիշային մրցաշարում:
Ուզում ենք հավատալ , որ ամեն բան հաջող ընթացք կունենա և հայ մարզիկը հաղթական գոտեմարտերով կհարստացնի իր օլիմպիական վարկանիշային միավորների պաշարը: