Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:
Նա դասվել է մեր առաջատար վարպետների շարքը: Եղել է տարիքային տարբեր խմբերի ԽՍՀՄ առաջնությունների բազմակի հաղթող և մրցանակակիր, գավաթակիր ու միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերի ոսկե մեդալակիր:
2004 – 2005թթ. մարզել է Իրանի հավաքականը: Նրա աշխատանքի արդյունքում մարզաձևն այդ երկրում մեծ տարածում և առաջընթաց է ապրել: Մինչ այդ իրանցի ըմբիշները օլիմպիական խաղերում հաղթող չեն ճանաչվել, իսկ Բաբալարյանից հետո ծնվել են լուրջ հաջողությունները:
Հենց միայն Լոնդոնի օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր են դարձել Իրանի միանգամից երեք ըմբիշներ: Երախտապարտ այդ տղաները հաջողության գործում գնահատել են երևանցի մասնագետի ներդրումը:
Արտերկրում երկամյա գործուղումից հետո Բաբալարյանը վերադարձել է հայրենիք և ստանձնել մարզաձևի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզչի ղեկը
Ի դեպ, նոր պաշտնում նա փոխարինել է իր անձնական մարզչին ՝ Էդվարդ Սահակյանին և կայացման գործում չափազանց բարձր է գնահատում սիրելի ուսուցչի դերը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է նորանշանակ գլխավոր մարզչին, ցանկանում բեղմնավոր գործունեություն և նրանից ակնկալում նոր, առավել խոսուն հաղթանակներ: