Միջազգային օլիմպիական կոմիտեն «Golden Rings» հեղինակավոր մրցանակով է պարգևատրել Տոկիոյի օլիմպիական խաղերը լավագույնս լուսաբանած հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին:
Հաղթող են ճանաչվել տասներկու անվանակարգերում:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի խոսքով առաջատար հեռուստաընկերությունների հետ համագործակցության շնորհիվ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կարողացել են զգալ ամառային մարզահանդեսի կախարդանքը:
Ընտրությունը կատարել են միջազգային ժյուրին՝ ՄՕԿ-ի, թվային տեխնոլոգիաների և օլիմպիական ալիքի հանձնաժողովների գլխավորությամբ։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Լոզանում ՝ ՄՕԿ-ի կենտրոնակայանում։