Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess մրցաշարը։
Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 14 , 5 միավորով գլխավորում է իրանցի Ալիռեզա ֆիրուջան։ Նրանից մեկ միավոր պակաս ունի նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Երևանցի Լևոն Արոնյանը 12 միավորով երրորդն է:
Ութերորդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Յան Կշիշտոֆ Դուդայի հետ։