Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում կայացավ բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ պայքարում էին «Ուրարտուն» և «Արցախը»:
Հանդիպումն ավարտվեց 99:87 հաշվով՝ հօգուտ «Ուրարտուի»։ Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը, վաստակած 21 միավորով, Ալբերտ Թադևոսյանն էր՝ «Արցախից»։