Արտասահմանցի կամավորականներին կորոնավիրուսի տարածման պատճառով կազմակերպիչները չեն ընդգրկի Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի աշխատանքներում: Թերևս բացառություն լինեն նրանք, ովքեր տիրապետում են եզակի օտար լեզուների: Այդ հարցը դեռևս քննարկման փուլում է:
Նախատեսված էր, որ 80 հազար կամավորականների տասը տոկոսը լինեին օտարերկրացիներ: