Թինա Կարապետյանն արդեն մեկ տարի է, ինչ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում. Մելանյա Ստեփանյան

13:00 - 31 Հոկ, 2015

 Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում, անդրադարձավ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերին, որ կանադաբնակ Թինա Կարապետյանը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

«Թինա Կարապետյանն արդեն մեկ տարի է, ինչ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում և 2014 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը:  Տալլինում կայացած աշխարհի երիտսաարդական առաջնությանից հետո տեսանք, որ իր զույգն անհամապատասխան է և որոշվեց որ պիտի փոխվի: Այս օրերին Թինան Ավստրիայում անցկացվող Գրան Պրիին է մասնակցում: Հիմա իր նոր զույգի հետ մասնակցում է ավստրական մրցաշարին»,-ՀԱՕԿ լրատվական լրագրողի հետ զրույցում ասաց Մելանյա Ստեփանյանը:

 Թինա Կարապետյանն այժմ հանդես է գալիս Սիմոն Սենեկալի հետ:

  

 ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ