ՀԱՄԵՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

10:57 - 12 Դեկ, 2022

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց թիմից առաջինը պայքարի մեջ մտան 89 կգ քաշայիններ  Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը: 

Հայտավորված էին 34 մարզիկներ: Նրանցից չորսը տարբեր պատճառներով դուրս մնացին պայքարից և երկամարտի արգելքը հաղթահարեց 30 հոգի:

Կարապետյանն ընդգրկված էր  A խմբում: Նա երկամարտի 352 կգ (166+186) արդյունքով զբաղեցրեց  12-րդ տեղը:

Մանուկյանը ելույթ ունեցավ B խմբում և երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով գրավեց 16-րդ տեղը:

Չեմպիոնի պատվին արժանացավ վենեսուելացի Ջովանի ՉեմԿեյդոմար Սանչեսը՝  385 կգ (175+210):

Դեկտեմբերի 13-ին, Երեւանի ժամանակով գիշերվա  1:30-ին,  իրենց մրցավեճը կսկսեն  96 կգ քաշայինները: Մեր երկիրը կներկայացնեն  Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:

 

 

Այլ նորություններ