Տրվել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Բ լիգայի համապետական անդրանիկ առաջնության մեկնարկը: Առաջին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները. << Հայք» >> - <<Արագած - 2 >>` 62 : 75, << Օրանժ ՊՖԱ >> - <<Գյումրի >>` 69 : 65, UCOM - << Թմբկաբերդ >>` 64 : 83 և << Լեգիոն >> - << Գրանդ սպորտ >> ` 70: 50:
Հիշեցնենք,որ բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանում: Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով կորոշվի լավագույն քառյակը, որի միջև կայանալիք եզրափակիչ մրցաշարը ի հայտ կբերի բարձրագույն խումբ տեղափոխվող լավագույն ակումբային թիմին:
ՀԱՕԿ լրատվական բաժին