ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԱԳԻԾԸ

11:13 - 16 Մար, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն  / ՄՕԿ / կոչ է արել իր բոլոր աշխատակիցներին  կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնել նոր աշխատաոճի: Լոզանի գլխավոր շտաբ կայանում  աշխատում է ավելի քան 500 մարդ: Նրանք  մարտի 16-ից, մինչև նոր ծանուցումը,  բացառությամբ որոշ կարևոր գործառույթների, պետք  է աշխատեն տանը:

ՄՕԿ  -ը  երկու շաբաթով փակել է նաև  օլիմպիական թանգարանը: 

Լոզանում է տեղակայված նաև  ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիան: Այդ կազմակերպության դռները նույնպես փակվել են մարտի 16 –ից: Գլխավոր քարտուղար Գուննիլա Լինդբերգը ասել է, որ վիրուսի համաշխարհային բռնկումը աննախադեպ մարտահրավեր է  համաշխարհային սպորտին: Ազգային օլիմպիական կոմիտեները և   մարզիկները կանգնած  են բազում խնդիրների առջև: Ուստի անընդհատ փոփոխվող իրավիճակի դեմն առնելու համար են կատարվում ճկուն և անհրաժեշտ քայլերը:

 

 

Այլ նորություններ