Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել փորձառու մասնագետ Եղիշ Դավթյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Եղիշ Դավթյանը ԽՍՀՄ սպորտի վարպետ է, Հայաստանի վաստակավոր մարզիչ:
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը ելույթ կունենա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Ա ենթախմբում Հայաստանի մրցակիցներն են՝ Կոսովոյի, Նորվեգիայի և Կիպրոսի հավաքականները:
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 4-9-ը Կիպրոսում: