2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն հայտարարել է մեդալների և ջահի նախագծային աշխատանքների մրցույթ։
Մեդալները պետք է համահունչ լինեն օլիմպիական արժեքներին և նպատակներին: Նմուշները պետք է գեղեցիկ տեսք ունենան և համապատասխանեն արվեստի չափանիշներին։ Մեդալների դիզայնը պետք է արտացոլի չինական մշակույթի և ժամանակակից տեխնոլոգիաների միաձուլումը։
Արդեն հայտնի են պանդա և չինական լապտեր թալիսմանները։