Օլիմպավանում երեկ կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովում նախագահ Արթուր Գեւորգյանը մանրամասն խոսեց հավաքականների որոշ մարզիչների աշխատանքի որակի մասին, անընդունելի համարեց պաճառաբանությունները, թե ֆինանսներ չկան, հավաքներ չեն անցկացվում, մարզումային պայմաններ չկան:
«Մոռացեք այդ խոսակցությունները, գումար միշտ եղել է: Ինչ ծրագիր ներկայացրել եք, ֆեդերացիան կատարել է: Այս շենքը, որտեղ հիմա նստած համաժողով ենք անում, եւ հավաքական թիմը մարզվում է, դա էլ է ձեռքբերում:
Օլիմպավանն ունի միջազգային մակարդակի մարզադահլիճ, որտեղ մարզվում է ազգային հավաքականը: Մենք հավաքներ անցկացնելու իդեալական պայմաններ ունենք Օլիմպավանում: Բոլոր պայմաններն ստեղծված են մեր մարզիկների համար: Նման պայմաններ երբեւէ չի եղել: Մնում է աշխատել եւ լավ աշխատել», - հայտարարեց Արթուր Գեւորգյանը: