Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին:
Առաջին եւ երրորդ խաղատախտակների առջեւ հաղթական միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը եւ Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը ոչ-ոքի խաղացին:
Լուսանկարը՝ Անաստասիա Կարլովիչի