Առաջիկա հանգստյան օրերին Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը։ Իրենց ունակությունները կդրսևորեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի ներկայացուցիչները։ Վաղը դասական ոճում կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ ՝ 10 կմ մրցատարածություններում։ Հաջորդ օրը դահուկորդները նույն տարածություններում պայքարի կբռնվեն ազատ ոճում։
ՀՀ առաջնության երկրորդ փուլի մրցաշարը տեղի կունենա փետրվարի 12 – 14 –ը։
Համապետական այդ ստուգատեսը վարկանիշային է։ Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով լավագույն երկուական մարզիկ – մարզուհի մեր երկիրը կներկայացնեն Գերմանիայում փետրվար – մարտ ամիսներին անցկացվելիք աշխարհի առաջնությունում։