Բուդապեշտում ընթացող լողի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով:
Անի Պողոսյանը 100 մ ազատ ոճում մրցատարածությունը հաղթահարել է 59.27 ժամանակում եւ գերազանցել մի քանի օր առաջ Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնում իր թիմակից Վարսենիկ Մանուչարյանի սահմանած Հայաստանի պատանիների ռեկորդը:
Անի Պողոսյանն ու Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում հանդես եկած Արթուր Բարսեղյանը (100 մ ազատ ոճ՝ 52.07, Հայաստանի պատանիների ռեկորդ), նաեւ 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք 3-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի B կարգի ուղեգիր են նվաճել: