Վաղը ` նոյեմբերի 28 – ին Իրանի Ուրմիա քաղաքում կսկսվի ազատ ըմբշամարտի միջազգային մրցաշար: Հայտավորված ութ թիմերի մասնակիցների շարքում են Հայաստանի 9 պատվիրակներ: Թիմային պայքարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով:
Ստուգատեսը մեր մարզիկների մրցափորձը հարստացնելու լավ առիթ է, քանզի նրանք հանդես կգան դեկտեմբերի 24 –ին Երևանում մեկնարկելիք Հայաստանի առաջնությունում :
ՀԱՕԿ լրատվական բաժին