ԱԻԲԱ – Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Է ՄՕԿ - Ը

11:04 - 06 Մար, 2020

Ինչպես հայտնի է, դեռևս  2018թ. նոյեմբերի 30 –ին ՄՕԿ  -ը սառեցրեց  բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի աշխատանքները: Որոշումը վերաբերվում է նաև Տոկիոյի օլիմպիական խաղերին  և դրան նախորդող վարկանիշային մրցաշարերին: Բռնցքամարտին առնչվող միջազգային բոլոր միջոցառումների իրականացումը ստանձնել է միջազգային օլիմպիական կոմիտեն:

Լոզանում  մարտի 5 –ին ավարտված ՄՕԿ –ի գործկոմում մարզաձևի համակարգողները զեկուցել են, որ անցկացվող վարկանիշային մրցումների մասնակիցները գոհ են մրցավարությունից: Այդ մասին է վկայում  նաև Օմանում շարունակվող ասիական երկրների թիմերի մասնակցությամբ վարկանիշային մրցաշարը:

 

 

 

 

Այլ նորություններ