Ավարտին է մոտենում Երևանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Վստահ մրցելույթ են ունենում Հայաստանի հավաքականի անդամները: Նրանցից տասը / ինը տղա, մեկ աղջիկ / հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլերի արգելքները, մտել է կիսաեզրափակիչ և իր համար ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները և հայտնի կդառնան եզրափակիչի մասնակիցների անունները:
Հավատում ենք, որ հաղթողների շարքում իրենց արժանի տեղը կունենան նաև տանտերերը: