Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի հավաքականի ամենահեռանկարային և ամենակենսուրախ Սիմոն Մարտիրոսյանն է: Նա ծնվել 1997 թվականին Էջմիածնի Հայկաշեն գյուղում:
Սիմոնը, անկախ իր փոքր տարիքից, իսկապես մրցունակ է իր քաշային կարգում և Օլիմպիական խաղերում վստահաբար չի բավարարվի «Կարևորը մասնակցությունն է» կարգախոսով: Նա ունի նաև ծանրորդների մոտ երբեմն բացակայող ինքնաքննադատություն և սեփական ուժերի նկատմամբ վստահություն:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Այո, դա իմ խաչն է: Այն ամենուր հետս է:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Նպատակ, երազանք, իսկ երրորդը` չեմ ասի, այն կպահեմ իմ մեջ:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Հանդիսատեսի մեջ չեմ կարող ասել`ում, բայց հաճելի կլինի տեսնել անձնական մարզիչին:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Ունեցածս հաջողությունը կիսելու եմ ազգիս հետ:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Տարիներ անց, կուզեի հիշել, որ փառքով եմ անցել Ռիոյի Օլիմպիական խաղերը:
Լողորդներ՝ Վահան Մխիթարյան
Ձյուդոյիստ`Հովհաննես Դավթյան
Աթլետներ՝ Գոռ Ներկարարյան
Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան
Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե
Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան
Բռնցքամարտիկներ՝ Հովհաննես Բաչկով
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին