Երևանում ավարտվեց Ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման փուլի C խմբի մրցաշարը: Վերջին տուրում «Երևանը» մրցեց Անգլիայի «Լոնդոն Հելվեցիայի» հետ: Հայաստանի չեմպիոնը առավելության հասավ 8:4 հաշվով:
Օրվա մյուս խաղում լատվիական «Պետրո-վ-ը» 8:1 հաշվով պարտության Ջիբրալթարի «Եվրոպային»:
Մրցաշարում վեց միավորով առաջին տեղը գրավեց «Պետրո-վը-» (Լատվիա): Նույնքան միավորով երկրորդը ճանաչվեց «Լոնդոն Հելվեցիան» (Անգլիա) և երրորդը՝ «Երևանը»: Առանց միավորի աղյուսակը եզրափակեց Ջիբրալթարի «Եվրոպան»: