ԻՆԸ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ

11:36 - 26 Նոյ, 2020

Երեւանում  անցկացվեց  Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի  առաջնությունը: Հայտավորված 80 մարզիկները ներկայացրել  են  ինը քաշային կարգեր։

Չեմպիոն դարձան Արսեն Հարությունյանը / 57 կգ /, Ռազմիկ Պապիկյանը / 61 կգ /, Վազգեն Թևանյանը / 65 կգ /,  Արման Անդրեասյանը / 70 կգ /, Արման Ավագյանը / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ /, Սերգեյ Սարգսյանը / 92 կգ /, Մարզպետ Գալստյանը / 97 կգ /  և  Հովհաննես Մաղաքյանը / 125կգ /:

Սերբիայում դեկտեմբերի 16 - 18 –ը տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հնարավոր է մեր հավաքականի մասնակցությունը այդ խոշոր ստուգատեսում։

 

 

Այլ նորություններ