ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ

11:37 - 23 Փետ, 2024

Արդարացի  խաղի միջազգային կոմիտեն (CIFP), ՄՕԿ –ը և համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) դեմ են արտահայտվել դոպինգ օգտագործող մարզիկների համար  այլընտրանքային օլիմպիական խաղերի հնարավոր անցկացմանը։ 

Ամերիկացի միլիարդատեր Փիթեր Թիլը ցանկանում  է կազմակերպել և  ֆինանսավորել այլընտրանքային օլիմպիական խաղեր՝  դոպինգ օգտագործող մարզիկների համար։ 

Ակնկալվում է, որ միջոցառումը  կանցկացվի ամեն տարի։ Դրանք կներառեն հինգ մարզաձև.  լող, մարմնամարզություն, ծանրամարտ,  աթլետիկա և մարտարվեստ: Ընդ որում կարող են մասնակցել ոչ միայն ներկա և նախկին պրոֆեսիոնալ, այլ նաև սիրողական մարզիկները։

- Մենք համաձայն ենք ՄՕԿ-ի և WADA-ի հետ, որ նման միջոցառումները զուրկ կլինեն արդար խաղից և սպորտային վերաբերմունքից: Ավելին, դրանք աղետալի վտանգ են ներկայացնում  հենց իրենց՝  մասնակիցների առողջության համար,  - ասվում է CIFP-ի հայտարարության մեջ:

WADA-ն նաև  նշել է, որ նման մրցումներին մասնակցելը կարող է հանգեցնել պատժամիջոցների և  զգուշացրել է մարզիկներին ու նրանց աջակցողներին, որ ովքեր ցանկանում են հանդես գալ այդ խաղերում,  վտանգի են ենթարկում իրենց և խախտում են հակադոպինգային կանոնները:

 

Այլ նորություններ