Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA ) երեկ լուր էր տարածել ,որ 2023թ. մարտին Նյու Դելիում անցկացվելիք կանանց և մայիսին Տաշքենդում նախատեսված տղամարդկանց աշխարհի առաջնություններում կխաղարկվեն << Փարիզ – 2024 >> – ի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արձագանքել է IBA –ի տեղեկատվությանը. << Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները Փարիզի օլիմպիական խաղերի համար որակավորման մրցումներ չեն >>։