ՏԱՐԻՔԱՅԻՆ ԵՐԵՔ ԽՄԲՈՎ

11:47 - 01 Հուն, 2023

Անցկացվել է խճուղային հեծանվազքի երեք տարիքային խմբերի մասնակցությամբ ՀՀ առաջնությունը: Խաղարկված մրցանակների համար պայքարել են 90 մարզիկներ:

Մեծահասակների պայքարում, 25 կմ ձգվող Էջմիածին-Ակնա մրցատարածության անհատական մրցավազքում,  հաղթել և չեմպիոնի պատվին է արժանացել Դավիթ Մկրտչյանը:

Թաիրով-Էջմիածին-Արմավիր-Սարդարապատ-Էջմիածին-Աշտարակ երթուղով է անցկացվել խմբային մրցավազքը, որին մասնակցել են նաև երիտասարդները:

Երկրի չեմպիոն է դարձել Խաչիկ Շարյանը, իսկ երիտասարդներից ՝ Գրիգոր Գրիգորյանը:

Առաջնության եզրափակիչ օրը մասնակիցները հանդես են եկել Հրազդանի կիրճում՝  անհատական մրցավազք՝ լեռնային մրցաձևում: Լավագույն է ճանաչվել Վահե Վիրաբյանը:

 

Այլ նորություններ