Այսօր կմրցի միայն Ժորժ Եղիկյանը

11:29 - 24 Հոկ, 2018

Լեհաստանի Զամոսկ քաղաքում զուգահեռաբար շարունակվում են Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունները: Հայաստանի պատվիրակներից այսօր` հոկտեմբերի 24-ին ծանրահարթակ կելնի մինչև 23 տարեկանների մրցաշարի մասնակից, գյումրեցի Ժորժ Եղիկյանը /77 կգ/: Մրցավեճը կսկսվի Երևանի ժամանակով 15.00-ին: 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ