Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներից ասպարեզ մտավ նաև աշոցքցի դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը: Նա հանդես եկավ արագավազք մրցաձևում: Կատյաին չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը, որովհետև 90 մրցակցուհիների պայքարում 4 : 00 : 48 արդյունքով գրավեց 80- րդ տեղը:
Պեկինի մարզահանդեսը Կատյա Գալստյանի երրորդ օլիմպիական խաղերն է: 29-ամյա դահուկորդուհին մասնակցել է եկել նաև նաև Սոչիում / 2014թ. / և Փհենչանում / 2018թ /:
Նրա հաջորդ մրցելույթը նշանակված է երկու օր հետո՝ 10 կմ դասական ոճում: Ի դեպ, այդ պայքարին կմասնակցի մեր մյուս մարզուհին` Անգելինա Մուրադյանը:
Լուսանկարները ՝ Ասատուր Եսայանցի