ԹՎԵՐԸ ՏՊԱՎՈՐԻՉ ԵՆ

11:57 - 06 Դեկ, 2022

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում առաջին անգամ է անցկացվում  ծանրամարտի աշխարհի առաջնություն: Մրցավայր են մեկնել մեծ թվով հեղինակություններ:  Թվերը տպավորիչ են.13 օլիմպիական չեմպիոն և 15 համաշխարհային ռեկորդակիր:  Նրանք Փարիզի  օլիմպիական խաղերի ճանապարհին  հանդես են գալիս նոր քաշային կարգերում:

« Ճանապարհը դեպի Փարիզ սկսվում է այստեղից, երբ մենք շարժվում ենք դեպի նոր ապագա: 93 երկրների  թիմեր են ներկայացել առաջնությանը: Նախապատրաստական խնդիրները, ճանապարհորդության և վիզայի հետ կապված դժվարությունները և այլ պատճառներ  շատերին թույլ չեն տվել ներկայանալ ստուգատեսին:  709 հայտավորվածներից մրցավայր է ժամանել 537 պատվիրակ / 267 տղամարդ և 270 կին / », - ասել է  IWF-ի նախագահ Մուհամմեդ Ջալուդը:

Ինչպես հայտնի է,  մեր երկրից մրցաշարում  մեդալների համար կպայքարեն  12 մարզիկ – մարզուհիներ: Նրանցից առաջինը ծանրահարթակ կմտնի Իզաբելա Յայլյանը / 59 կգ /: Նրա մեկնարկը նշանակված է  Երևանի ժամանակով դեկտեմբերի 9 –ի լուսադեմին, ժամը ՝ 04 –ին:

Նշենք, որ Կոլումբիայի և Հայաստանի ժամային գոտիները  տարբերվում են ինը ժամով:

 

 

Այլ նորություններ