ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

13:50 - 22 Մայ, 2020

Փարիզի իշխանությունները հավանություն են տվել 2024թ․  օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի կենտրոնի կառուցման նախագծին։Այն կառուցվելու է  Պլեյն Սաուլնիեր թաղամասում։ Տարածքը Stade de France մարզադաշտի հարևանությամբ է, որտեղ կայանալու են  2024 թ․ օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները: 

Շինարարության պայմանագիրը կստորագրվի հունիսի 15-ին, իսկ  նախագծի վերջնական նախահաշիվը  չի անցնի բյուջեով համաձայնեցված  147 միլիոն եվրոն։  

Համալիրը նախատեսված  է 6000 հանդիսատեսի համար: Գեղալողի և ջրագնդակի  մրցումները կանցկացվեն 50 մետր , իսկ ջրացատկինը ՝ 22 x 25 մետր լողավազանում։ Լողի մրցումները տեղի կունենան  երեք ժամանակավոր 50 մետր լողավազաններում, որոնք կկառուցվեն բացառապես օլիմպիական խաղերի  համար : 

Լոնդոնից հետո Փարիզը կդառնա երկրորդ քաղաքը, որը երրորդ  անգամ կհյուրընկալի օլիմպիական խաղերը: 

Այլ նորություններ