ԵՕԿ –Ը 50 ՏԱՐԵԿԱՆ Է

11:57 - 10 Հուն, 2021

Այսօր ՝ հունիսի 10-ին, Աթենքում  սկսվեց  Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) 50-րդ ՝ հոբելյանական  գլխավոր ասամբլեան: Կընդունվեն կարևոր բազմաթիվ որոշումներ: 

Համաժողովում տեղի կունենա ԵՕԿ-ի նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնին հավակնում են Հունաստանի ԱՕԿ –ի  ղեկավար, միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Սպիրոս Կապրալոսը և Դանիայի ԱՕԿ –ի  ղեկավար, ԵՕԿ - ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիլս Նիգաարդը:

Կձևավորվի  կազմակերպության գործկոմի նոր կազմ և կորոշվեն հանձնաժողովի անդամները: ԵՕԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությանը կմասնակցեն Ռաֆայել Պայնոցին (Իտալիա) և Յոզեֆ Լիբան (Սլովակիա): 

Կլսվեն   Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության,  2023թ. կայանալիք եվրոպական խաղերի և եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոների մասին զեկույցներ: 

 

 

Այլ նորություններ