Միջազգային մարզական 12 ֆեդերացիաներ 1980թ. համախմբվեցին, որոշեցին միավորվել ու կազմավորեցին համաշխարհային խաղերի խորհուրդ: Այն հետագայում վերանվանվեց համաշխարհային խաղերի միջազգային ասոցիացիա (IWGA), որին ճանաչել է միջազգային օլիմպիական կոմիտեն:
Կազմակերպության նպատակն է մարզական միջոցառումներ անցկացնել այն մարզաձևերի համար, որոնք ընդգրկված չեն օլիմպիական խաղերի ծրագրում:
Առաջին խաղերն անցկացվել են 1981թ. Կալիֆորնիայի նահանգի Սանտա Կլարա քաղաքում (ԱՄՆ): Ծրագրում ընդգրկված 15 մարզաձևերում հանդես են եկել 58 երկրների ավելի քան 1700 մարզիկ - մարզուհիներ: Ժամանակի ընթացքում ցանկն ընդլայնվել է և մասնակիցների թիվն ավելացել:
2022թ. հուլիսի 7-17-ը ԱՄՆ -ի Բիրմինգհեմում նախատեսված հերթական ՝ 11 –րդ խաղերում ընդգրկված է 34 մարզաձև:
Ակնկալվում է, որ ստուգատեսին կմասանակցեն շուրջ 3600 մարզիկ – մարզուհիներ: