Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնության 261 մասնակիցների թվում էին նաև Հայաստանի 16 ներկայացուցիչներ:
Լավ արդյունքներով աչքի ընկան և մրցանակակիր դարձան Լևոն Աղասյանը և Ալեքս Դոնիկյանը: Եռացատկորդների պայքարում կապանցի Լ.Աղասյանը ցույց տվեց 16 մ. 44 սմ. արդյունք և գրավեց երկրորդ տեղը:
Նույն մրցաձևի կանանց մրցումներում դժգոհելու տեղիք չտվեց երևանցի Յանա Աբրահամյանը: Նրա ցույց տված չորրորդ արդյունքը / 13մ. 06 սմ . / մարզասրահների հանրապետական նոր ռեկորդ է:
60մ. արագավազքում / 8,15վրկ / լավագույն եռյակը եզրափակեց և պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած, ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը:
Իր հաշվին անձնական նոր ռեկորդ գրանցեց / 7. 47 մ. / երևանցի հեռացատկորդ Արտակ Համաբարձումյանը, որը զբաղեցրեց հինգերորդ պատվավոր տեղը:
Նկարում՝ Լ․ Աղասյանը