Հունիսի մեկին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի սկզբնամասը երեկոյան բազմամարդ էր: Հավաքվածները ուշադրությամբ դիտում, պտտվում էին այնտեղ տեղադրված օլիմպիական նոր խորհրդանիշի շուրջ, լուսանկարվում:
Դա հաճելի,անկաշկանդ մի արարողություն էր, մանավադ երբ ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը և կազմակերպության հովանավոր, Ucom ընկերության տնօրեն Արա Խաչատրյանը գործի դրեցին Տոկիոյի ամառային օլիմպիական 32 –րդ խաղերն ազդարարող հետհաշվարկի ժամացույցը:
ՀԱՕԿ – ի նախագահ Գագիկ Ծառուկյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: Խոսեցին մեր թիմերի և առանձին մարզիկների նախապատրաստական պարապմունքներից:
Ամեն բան արվում է Տոկիոյում Հայաստանի պատվիրակների հաջողությանը նպաստելու համար: Մարզիկներն ու մարզիչները լի են ճապոնական ստուգատեսում հայ մարզասերների հույսերն արդարացնելու վճռականությամբ:
Հետհաշվակի ժամացույցը այսօր ցույց է տալիս, որ խաղերի մեկնարկին մնացել է 50 օր: