Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում կայացան 2-րդ տուրի խաղերը: Հայաստանի գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Սիրանուշ Ղուկասյանի հետ, միավորը կիսեցին նաև Արփինե Գրիգորյան-Մանե Ադամյան զույգը: Արմինե Բաբայանը գերազանցեց Աննա Հայրապետյանին, Մարիա Գևորգյանը` Նարինե Գասպարյանին, իսկ Աննա Սարգսյանը` Սոնա Ասատրյանին:
3-րդ տուրում միմյանց դեմ կմրցեն` Մանե Ադամյան-Սիրանուշ Ղուկասյան, Սոնա Աստրյան-Արփինե Գրիգորյան, Մարիա Գևորգյան-Աննա Սարգսյան, Աննա Հայրապետյան-Նարինե Գասպարյան և Սուսաննա Գաբոյան-Սոնա Ասատրյան զույգերը:
ՀԱՕԿ լրատվության բաժին