Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր թիմը: Հավաքականը գլխավոր մարզիչ Էդիկ Սահակյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է առաջիկա խոշոր ստուգատեսներին. մասնակցություն փետրվարի 24-28-ը Կիեւում կայանալիք միջազգային, ապա ՝ Հունգարիայում մարտի 18-26-ը նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, որ մերոնց է միացել Բուլղարիայի ընտրանին: Այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն,մասիսցի Արմեն Նազարյանը 16 ըմբիշ է ուղեկցել հայրենիք: Մասնագետը փորձով համոզվել է, որ Հայաստանի հեղինակավոր թիմի հետ համատեղ մարզումները օգտակար են բուլղարացի մարզիկների համար: Հավելենք ,որ նրանց թվում է նաև գլխավոր մարզչի որդին ՝ Եվրոպայի չեմպիոն Էդմոն Նազարյանը: